211652_close_icon
views-count3909 դիտում article-date 23:30 02-07-2014

Հուլիսի մեկից Ծննդօգնության պետական հավաստագիր համակարգ է ներդրվել Արցախում. ֆոտոշարք

Այսօր Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում ներկայացվել է Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը: Ծննդօգնության պետական հավաստագիրը փաստում է, որ ԼՂՀ-ում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: Ծննդօգնության պետական հավաստագիրը կնոջ համար պետության կողմից երաշխավորված, անվճար մանկաբարձական օգնության իրավունքը հաստատող փաստաթուղթ է, որը տրվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` անվճար բուժօգնության իրավունք ունեցող հղի կանանց: Բացման խոսքում ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկակական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգող Կարինե Ալեքսանյանը նշել է, որ Ծննդօգնության պետական հավաստագիրը լրացվում և տրվում է հղիներին այն բուժհաստատությաունների կողմից, որտեղ նա հաշվառված է հղիության 22 շաբաթական և ավելի ժամկետների ընթացքում: Հավաստագիրը ծննդաբերության ժամանակ բուժհաստատության կողմից մատուցված բժշկական ծառայությունների դիմաց, պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է: Իսկ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վադիմ Օսիպովը ներկայացրել է իրականացրած աշխատանքների հաշվետվությունը, որի համաձայն 2012 թվականի համեմատ անցած տարի ծննդաբերությունների, մանկական մահացությունների և հղիության արհեստական ընդհատումների թվի նվազում է արձանագրվել: Ամփոփիչ խոսքում ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է. «Այսօր շատ կարևոր օր է, քանի որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք դեպի մայրությունն ու մանկությունը, դեպի ապագա մայրերի առողջությունը: Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգն է այսօր մեկնարկում Արցախում, դա նշանակում է, որ մենք հետամուտ ենք լինելու յուրաքանչյուր հղի կնոջ առողջությանը, որպեսզի հնարավորինս բացառվեն բարդությունները հղիության ողջ շրջանում: Իսկ խնդիրների դեպքում էլ կկարողանանք շուտ օգնության հասնել և վերացնել ծագած այս կամ այն խնդիրը: Եթե դուք չբարձրացնեք մեր բարեփոխման դերը յուրաքանչյուրի աչքում, չկարողանաք բացատրել հավաստագրի էությունն ու նշանակությունը ապագա մոր համար, բարեփոխումն, այո, չիտա մեր ցանկացած արդյունքը: Դուք կոչված եք դառնալու հերթական բարեփոխման ապահովման ջատագովը: Անհրաժեշտ է հասնել նրան, որ հավաստագիրը անխտիր հասնի բոլոր հղի կանանց: Նրանք էլ հավատան, որ մենք իրենց կողքին ենք լինելու յուրաքանչյուր հարցում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր