4246 դիտում
18:36 09-08-2020
Ջերմուկում արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքնային խմբերը երկու օր անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստի գոտիներում, տեսարժան վայրերում։
Հանգստյան օրերին Ջերմուկ քաղաքի գալերեայի և Ջրահարսի վարսեր ջրվեժի հարակից տարածքներում խստորեն վերահսկվել են անկանոն հերթերի, մարդկային կուտակումների բացառումը, սոցիալական հեռավորություն պահպանելու ու դիմակ կրելու պահանջների պարտադիր կատարումը։
ԲԸՏՄ մասնագետներն անակնկալ ստուգայցերի ընթացքում խմբերով շրջող, սոցիալական հեռավորություն չպահպանող, դիմակը սխալ կրող այցելուներին տվել են ցուցումներ՝ թերություններն անհապաղ վերացնելու և սանիտարահամաճարակային նորմերն անխտիր պահպանելու մասին։
Առողջարանային համալիրների տարածքներում դիմակ չկրող անձիք ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Համավարակի կախարգելմանն ուղղված խստացված շրջայցերն ու մշտադիտարկումները ԲԸՏՄ-ն իրականացնում է հանրապետության ողջ տարածքում՝ անակնկալ և ամեն օր։
Նմանատիպ նյութեր
3908 դիտում
22:41 28-08-2020
Երևանի կենտրոնում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու և դիմակ չկրելու դեպքեր. ԲԸՏՄ
1467 դիտում
12:36 19-05-2020
Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների՝ դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը
1263 դիտում
11:57 26-05-2020
Արարատ Միրզոյանը նախազգուշացրեց՝ դիմակ չկրելու դեպքում պատգամավորներին դուրս կհրավիրի դահլիճից
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
670 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
490 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը