slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների՝ դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը
211652_close_icon

Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների՝ դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը

views-count1749 դիտում article-date 12:36 19-05-2020
Սպասարկման այն փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն կրի, կտուգանվեն տնտեսավարողները: «[url=https://armenpress.am/arm/news/1015713.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում տուգանքը 10 հազար դրամ դարձնելու օրենքի նախագիծը: ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով քննարկվող նախագծին, հետաքրքրվեց՝ այսինքն բաց տարածքներում տուգանքը դառնում է 10 հազար դրամ, իսկ փակ տարածքներում տուգանք չի՞ լինելու: Փոխնախարարը՝ հիշեցրեց փոխվարչապետի որոշմամբ մայիսի 14-ի համապատասխան որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն: Հետևաբար նախագիծը վերաբերում է կոնկրետ այդ պահանջին: «Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակի սահմանափակումների համար տնտեսավարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100 հազար դրամից մինչև 300 հազար դրամ: Այսինքն՝ սա վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակի առկայությունը չպահպանելուն: Իսկ ինչ վերաբերվում է փակ տարածքներին, ապա դրա համար պատասխանատու են տնտեսավարող սուբյեկտները, և նրանք համապատասխան պատասխանատվություն կկրեն»,-ասաց Դանիելյանը: Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե ստուգող մարմինը տեսնում է, որ փակ տարածքում քաղաքացին դիմակով չէ, կարո՞ղ է տուգանել ընկերության տնօրենին՝ հաճախորդի դիմակ չունենալու համար: Փոխնաարարը նշեց՝ փակ տարածքները տնտեսավարող սուբյեկտների հոգածության առարկա են: Այսինքն՝ սպասարկման տարածքներում քաղաքացիների մուտքը պետք է թույլ տան միայն դիմակի առկայության պայմաններում: Իսկ եթե քաղաքացին դիմակ չի կրում, ապա տնտեսավարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության: Այդ հարցը կարգավորվում է փոխվարչապետի որոշմամբ: Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են ազատ տեղաշարժի մի շարք սահմանափակումներ: Այնուամենայնիվ սահմանվել է հանրային բաց վայրերում դիմակների առկայության, իսկ հանրային փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պահանջ:

Նմանատիպ նյութեր