29397 դիտում
22:08 08-08-2020
Արտակարգ իրավիճակ Երևանում. քաղաքի կենտրոնում մի քանի տուն փլուզման եզրին են և վտանգ են սպառնում բնակիչների կյանքին. խնդրին տեղյակ են վարչապետն ու քաղաքապետը, սակայն քայլեր չեն ձեռնարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ին է դիմել Երևան քաղաքի Դեղատան 13 հասցեի բնակիչ Մաքսիմ Խանզադյանը, ով հայտնել է, որ իրենց սեփական տները փլուզման եզրին են գտնվում, մինչդեռ թե Երևանի քաղաքապետարանը ու թե կառավարությունը ոչինչ չեն ձեռնարկում՝ իրենց խնդրին լուծում տալու համար:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում Մաքսիմ Խանզադյանն ասում էր. «5 սեփական տուն ենք, տները փլուզման եզրին են գտնվում: Մենակ 10 հոգի մեր տանն ենք ապրում: Հարևան տներից մեկի սեփականատերն էլ դուռը կողպել է ու գնացել, վարձով է ապրում, ինքը ուներ այդ հնարավորությունը, ես չունեմ, ուրեմն ստացվում է՝ ապրելու ենք վախը սրտներումս, որ մի օր էլ մեր գլխին չփլվի:
Քաղաքապետարան ենք դիմել, վարչապետին էլ, եկել նայել են, դեռ պատգամավոր ժամանակ էլ վարչապետը եկավ, խնդիրը տեսավ, բայց հիմա էլ է տեղյակ, ու ոչինչ մեր կյանքում չի փոխվում: Բոլորը տեղյակ են խնդերին, գիտեն, որ տունը փլվում է մեր գլխին: 280 տարվա հին տներ են:
Բոլոր մարմիններն ասում են, որ քանդման ենթակա տներ են, բայց մենակ ասում են: Զուգարանը բակում է գտնվում, 5 ընտանիքով մի զուգարանից ենք օգտվում, լոգարան էլ չունենք, լողանում եմ արևի տակ՝բակի մեջ: Գյուղերում ավելի լավ են ապրում, քան թե մենք՝ Երևանում ու այն էլ կենտրոնում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4072 դիտում
15:29 15-04-2014
Ականի պայթյունից վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն մահացածը նրա խնամին էր