211652_close_icon

Երևանի էրեբունի վարչական շրջանում մեկ տարուց ավելի է՝ պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում մի քանի տների փլուզման դեմն առնելու ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count33413 դիտում article-date 22:58 12-06-2019
Արդեն մեկ տարուց ավելի է՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի Որմնադիրների 76 հասցեի բնակիչները չգիտեն, թե պատկան մարմիններից էլ ում դուռը ծեծեն, որպեսզի իրենց խնդիրը լուծում ստանա: Այսօր՝ հունսի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տան 60-ամյա բնակչուհի Ռուզաննա Ալավերդյանը ասում էր. «Սարի Թաղի այս հատվածում մի քանի տներ հայտնվել են վտանգավոր իրավիճակում: Ջուրը երկար ժամանակ է՝ տների տակով անցնում է, ինչի պատճառով թ՛ե մեր տունը, թե՛ հարևան մի քանի տներ ամբողջովին պատված են խոնավությամբ: Խնդրի վերաբերյալ բազմիցս ահազանգել ենք թե՛ Էրեբունու թաղապետարան, թե՛ քաղաքապետարան, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում՝ հարցին դրական լուծում տալու համար: 21-րդ դարում ենք ապրում ու պատկան մարմինները չեն կարողանում կամ էլ չեն ցանկանում մի քանի տների հիմքերը խարխլող ջրի դեմն առնեն: Թողես հեռուստացույցով իրենց գովքը անեն, թե Հայաստանը բարձր տեխնոլոգիաներով զարգացած երկիր է: Եթե այսպես է զարգանալու երկիրը, ուրեմն «երկինքը փուլ գա ձեր գլխին»: Եթե չեք ուզում մեր տները փուլ գա, ապա գոնե հիմա մարդասիրություն ցուցաբերեք ու էս խնդիրը լուծեք, իսկ դա կարող եք, եթե մի քիչ սրտացավ մոտենաք հարցին: Մեզ երբեմն նախատում են, թե ոչ թաղապետարանի վրա հույսներդ դրեք, ոչ էլ քաղաքապետարանի, միանգամից դիմեք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց միթե սա այն հարցն է, որ վարչապետը խառնվի: Բա էդ կաբինետներում նստած պաշտոնյաները ինչի՞ համար են հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստանում, որ պետք է մեր վերքին դարման չլինեն: Ինչ է՝ սա էն հարցն է, որ պետք է վարչապե՞տը խառնվի: Կարծում ենք՝ ոչ: Քաղաքապետարանն ու թաղապետարանը իրենք պետք է շահագրգրված լինեն, խնդիրը օր առաջ լուծելու համար: Մենք վստահ ենք, որ ջուրը ոչ թե խորքային, այլ խմելու է: Թաղամասեր կան օրերով ջուր չունեն, իսկ ջուրը Սարի Թաղում մի քանի տներ կամաց-կամաց տանում է փլուզման: Լաբորատորիաներից ամեն անգամ, երբ դիմում ենք, գալիս պռատակոլնի ներկա են ստանում ու հայդե: Էլ դրանց տեսնել չի լինում»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդիկ իրենց ուժերով վերացնում են ջրից առաջացած վթարի հետքերը, սակայն օրեր անց նորից կրկնվում է նույն պատկերը: Եթե պատկան մարմինները խնդիրը կարճ ժամանակում չլուծեն, ապա այս փողոցի մ ի քանի բնակիչներ հայտնվելու են բաց երկնքի տակ ու այդ ժամանակ պատասխանատուները չեն իմանա, թե ինչ պատասխան են տալու բնակիչներին: Ֆոտոլրագրողի հետ զրուցյում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի մամուլի պատասխանատու [b]Արթուր Օսիպյանն ասում էր. «Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրների 76 հասցեում` սեփական տան մոտ, ճանապարհի տակից ջուր է հոսում: Դեպքի հետ կապված, վարչական շրջանը դեռ ամիսներ առաջ ուսումնասիրություն է իրականացրել և միջնորդություն ուղարկել «Վեոլիա ջուր» ընկերությանը: Ընկերության կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է` ստորգետնյա հոսող ջուրը խմելու ջուր չէ, ավելին` մի ամբողջ օր տվյալ տարածքը ջրազրկվել է, սակայն ջրի հոսքը չի դադարել: Բնակիչն էլ պնդում է, որ ջուրը խմելու է և վթարի արդյունքում է հոսում: Խնդրին լուծում տալու համար վարչական շրջանը ևս մեկ անգամ միջնորդել է , որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերություն արդեն կրկնակի հետազոտություն իրականացնի:»[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր