«Յուվենտուսը» չներեց Սարիին՝ ՉԼ-ից դուրս թռնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսն» այսօր պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
«Ակումբը» ցանկանում է շնորհակալություն հայտնել մարզչի, որ նա «Յուվենթուսի» պատմությունում նոր էջ գրեց՝ նվաճելով 9-րդ տիտղոսը: Դա դարձավ նրա անձնական ճանապարհորդության գագաթնակետը, որը թույլ տվեց նրան նվաճել իտալական ֆուտբոլի բոլոր գագաթները», նշված է թուրինյան ակումբի հայտարարության մեջ:
Երեկ «Յուվենթուս» սենսացիոն կերպով դուրս թռավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից՝ երկու խաղերի արդյունքով զիջելով Ֆրանսիայի առաջնությունում ընդամենը 7-րդ տեղը գրաված «Լիոնին» (0:1, 2:1):
Հիշեցնենք, որ Սարին «Յուվեն» գլխավորեց 2019-ի ամռանը՝ փոխարինելով Մասիմիլիանո Ալեգրիին: Սարիի գլխավորությամբ «Յուվենտուսը» 9-րդ անգամ անընդմեջ նվաճեց Սկուդետոն: