1150 դիտում
14:59 04-10-2024
Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց. Աբրահամյան
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վերջինիս լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են»։
Դատավոր Վահե Միսակյանի դեմ անորակ արշավ տարվեց հենց միայն այն պատճառով, որ վերջինս համարձակվել էր պրոցեսը տանել իրավական, այլ ոչ թե քաղաքական հանգուցալուծման ճանապարհով:
Անկախ նրանից, թե քաղաքական պատվերն ում է իջեցվում` ոստիկանին, քննիչին, դատախազին, դատավորին մեկ է` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր որոշումը ծանր հետևանքներ է թողնելու ոչ միայն քաղաքական թիրախավորման տակ հայտնվածի, այլ նաև իր վրա:
Իսկ գործող իշխանությունը երբեք չի ներել ու չի ներելու բոլոր նրանց, ովքեր օրենքն ու բարոյականությունն առաջնահերթ են համարում:
Սրանով է պայմանավորված, որ քաղաքական իշխանությունը փորձում է մաքսիմալ իրեն շրջապատել ստրուկի հոգեբանությամբ, քծնող, կարծիք չունեցող, բարոյական ցածր արժեքային համակարգով կամակատարներով:
Իսկ ովքեր թեկուզ նվազագույն չափով սկզբունք կամ մասնագիտական պարտքի կարևորություն են ի ցույց դնում, նրանցից արագ ազատվում են»,-գրել է Աբրահմյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ԲԴԽ-ն դադարեցրեց Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները:

Նմանատիպ նյութեր
1672 դիտում
10:34 06-10-2022
Ով է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ակնհայտ կողմնակալ վճիռ կայացրած դատավորը. «Ժողովուրդ»
6838 դիտում
11:16 05-01-2019
Փաստորեն Նիկոլը չներեց կապանցիներին, բայց ոչինչ, մենք կներենք իրեն. Մենուա Հարությունյան
3481 դիտում
19:04 08-08-2020
«Յուվենտուսը» չներեց Սարիին՝ ՉԼ-ից դուրս թռնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
706 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
685 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին