«Յուվենտուսը» կարող է հեռացնել Սարիին
«Յուվենտուսը» կարող է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Մաուրիցիո Սարիին:
Սարիի դիրքերը կտրուկ թուլացան Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Վերոնայից» կրած պարտությունից հետո: Նշվում է, որ «Յուվենտուսում» կան ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են, որպեսզի թիմ վերադառնա Մասիմիլիանո Ալեգրին:
Հիշեցնենք, որ Ալեգրին «Յուվենտուսում» աշխատել է 2014-2019 թվականներին: Ներկա պահին իտալացի մասնագետը գործազուրկ է: