211652_close_icon
views-count2106 դիտում article-date 20:36 07-08-2020

Ժոզեպ Բարտոմեու. Չեմ կասկածում, որ Մեսին կմնա «Բարսայում»

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն վստահություն է հայտնել, որ Լիոնել Մեսին կարիերան կավարտի կատալոնական ակումբում: «Միայն ես չեմ այդպես ասում: Մեսին ինքն է ասում, որ ցանկանում է խաղացողի կարիերան ավարտել «Բարսելոնայում»: Ես չեմ կասկածում, որ նա կմնա այստեղ՝ «Բարսելոնայում», երբ 3-4 տարի անց ավարտի ֆուտբոլային կարիերան: Մեսին շատ հստակ դա հասկացնել է տվել: Նա այստեղ է մանկուց: Լիոնելը ակումբի պատմության մասն է: Նա աշխարհի լավագույն խաղացողն է: Ոչ միայն այժմ, այլ ընդհանրապես պատմության: Նա հասկացնել տվեց, որ ցանկանում է մնալ այստեղ», ասել է Բարտոմեուն:

Նմանատիպ նյութեր