Ժոզեպ Բարտոմեու. Վալվերդեն լիովին համապատասխանում է «Բարսելոնայի» խաղաոճին
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն անդրադարձել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Էրնեստո Վալվերդեի [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/29/1068384/]նշանակմանը[/url]:
«Վալվերդեն ունի ունակություններ, խոհեմություն, փորձ և գիտելիքներ: Նա վստահում է երիտասարդ խաղացողներին ու լիովին համապատասխանում «Բարսելոնայի» խաղաոճին:
Նա աշխատասեր անձնավորություն է, խաղերում և մարզումներում վստահում է տեխնոլոգիաներին», ասել է Բարտոմեուն: