Ժոզեպ Բարտոմեու. «Բարսելոնայում» շատ գոհ են Վալվերդեի աշխատանքից
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Էրնեստո Վալվերդեի հեռացման մասին լուրերը:
«Այն տեղեկությունները, որ Վալվերդեն կարող է պաշտոնանկ լինել, չի համապատասխանում իրականությանը: Նրա պայմանագիրը նախատեսված է երկու տարով, դա նրա նախագիծն է: Մենք շատ գոհ ենք նրա աշխատանքից, ևս ինքս պարբերաբար շփվում եմ նրա հետ:
«Ռոմայից» կրած պարտությունը վատ էր, սակայն ակումբի ղեկավարության մեջ ոչ ոք երբեք կասկածներ չէր ունեցել Վալվերդեի հանդեպ», ասել է Բարտոմեուն: