211652_close_icon
views-count3061 դիտում article-date 22:57 06-08-2020

Եվրոպայի Լիգա. «Ռոման» պարտվեց և դուրս մնաց մրցաշարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սևիլյան» 2:0 հաշվով հաղթեց իտալական «Ռոմայի»: Խուլեն Լոպատեգիի թիմը բավական վստահ հանդիպում անցկացրեց և բոլոր առումներով գերազանցեց մրցակցին: Առաջին խաղակեսում իսպանացիները Ռեգիլոնի և Էն-Նեսիրիի դիպուկ հարվածներից հետո հաշվի մեջ առաջ անցան՝ 2:0: Երկրորդ խաղակեսում «Սևիլյան» հանգիստ վերահսկում էր խաղը և «Ռոմային» խաղը փրկելու որևէ շանս չտվեց և հաղթելով՝ դուրս եկավ հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարի կանոնակարգում փոփոխություն էր մտցվել և հաջորդ փուլի դուրս գալու համար անցկացվում էր մեկ հանդիպում: Քառորդ եզրափակիչ փուլում «Սևիլյան» հանդիպելու է «Վուլվերհեմթփոն»-«Օլիմպիակոս» մրցավեճի հաղթողի հետ: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր