211652_close_icon
views-count5595 դիտում article-date 20:54 06-08-2020

Եվրոպայի Լիգա. «Սևիլյա» - «Ռոմա». ուղիղ միացում

Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչում իսպանական «Սևիլյան» հանդիպում է իտալական Ռոմայի հետ: Նշենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարի կանոնակարգում փոփոխություն է մտցվել և հաջորդ փուլի դուրս գալու համար ոչ թե երկու հանդիպում կանցկացվի, այլ՝ ընդամենը մեկը: Այսինքն, այս խաղի հաղթողը միանգամից դուրս կգա քառորդ եզրափակիչ: Ոչ-ոքիի դեպքում հաղթողին որոշելու համար կնշանակվի 11 մետրանոց հարվածաշար: Հավելենք, որ այս զույգի հաղթողը հաջորդ փուլում հանդիպելու է «Վուլվերհեմթփոն»-«Օլիմպիակոս» մրցավեճի հաղթողի հետ: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetv326.me/webplayer2.php?t=alieztv&c=127394&lang=ru&eid=951275&lid=1428540&ci=265&si=1]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր