211652_close_icon
views-count212341 դիտում article-date 12:35 03-08-2020

Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկայի» եղբոր տղան՝ «Հոպոպի Մայոն», Գորիսում Mercedes-ով ավտոմեքենաների ջարդ իրականացնելուց հետո «Սասնա» էպոսի «Ցռան Վերգոյի» օրինակով դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 79 QQ 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքում՝ Արցախյան խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Նիվա և Վազ 2106 մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի և Նիվայի վարորդները եղել են դեպքի վայրում, իսկ Mercedes-ի վարորդը վթարից հետո հեռացել է դեպքի վայրից։ Mercedes-ը վարել է Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի եղբոր տղան է, ում Գորիսում ավելի շատ ճանաչում են «Հոպոպի Մայո» մականվամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր