113683 դիտում
13:00 03-11-2017
Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի՝ քրեական պատմություններով հարուստ եղբոր տղան իր Mercedes-ով տեղափոխվել է Գորիսի Ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ, Ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներով Ոստիկանության Գորիսի բաժին են տեղափոխել Mercedes մակնիշի 003 ՕՕ 03 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված Mercedes-ը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ քրեական պատմություններով հարուստ «Աղալարի Սեյրան» մականվամբ Սեյրան Խաչատրյանի տղային՝ նույնպես քրեական պատմություններով հարուստ, Գորիսում հայտնի անուղղելի Էրիկ Խաչատրյանին, ով Mercedes-ի վրա տեղադրել է Գազ 3102 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները և ազատ «զվռնել է» փողոցներում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գազ 3102-ը հաշվառված է Գորիս քաղաքի Ղարիբջանյան փողոցում գրանցված «Սուպեր-Էլ-Ջի գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4721 դիտում
10:11 02-04-2015
Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին. ՉԻ
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)