40713 դիտում
19:24 02-08-2020
Արտառոց դեպք Երևանում. բժշկական հանդերձանքով 2 հոգի գողության նպատակով ներխուժել են Միքայելյանի անվան հիվանդանոց, որի աշխատակիցների զգոնության շնորհիվ չեն հասցրել կատարել իրենց չար գործը
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի` բժշկական հանդերձանքով, մտել են Միքայելյանի անվան հիվանդանոց, այնտեղ սենյակներից մեկի ապակին կոտրել, որպեսզի գողություն կատարեն:
Սակայն հիվանդանոցի բուժքույրներից մեկը նկատել է նրանց և անմիջապես տեղեկացրել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս շտապել են դեպքի վայր, սակայն բժշկական հանդերձանքով քողարկված անձինք հասցրել են փախչել:
Դեպքի մասին հայտնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապարտաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5737 դիտում
20:20 12-10-2019
Աշխատակիցների զգոնության շնորհիվ կանխվել է փաթեթի փոխանցումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2335 դիտում
15:54 01-06-2016
Խելոք, չար, ավելի չար, հիմա` չարաճճի. այսպիսին է եղել և այսօր կա Գալուստ Սահակյանը