211652_close_icon
views-count2377 դիտում article-date 15:54 01-06-2016

Խելոք, չար, ավելի չար, հիմա` չարաճճի. այսպիսին է եղել և այսօր կա Գալուստ Սահակյանը

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը մանուկ հասակում եղել է խելոք, հետո՝ չար, հետո՝ ավելի չար, այսօր արդեն նա չարաճճի քաղաքական գործիչ է, ինչի մասին հենց Գալուստ Սահակյանը հայտնեց` ԱԺ-ում` երեխաների միջազգային օրվա հետ կապված ընդունելության ժամանակ: Պատասխանելով հարցին, թե ինչ է արել իշխող կուսակցությունը, որպեսզի մեր մանուկներն անհոգ ու արժանապատիվ մանկություն ունենան, Գալուստ Սահակյանն ասաց. «Մանուկների համար ոչ թե իշխող կուսակցությունը, այլ ամբողջ ազգն է պատրաստ անել այն հնարավոր իրավիճակները, որը ազգը հնարավորինս կարողանում է իրագործել: Ես ավելի շատ կուզեի, որ մեր մանուկները կարողանային ավելի երջանիկ ապրել, ավելի տեղը-տեղին: եվ չունենայինք մանուկներ, որոնք միջոցառումների ժամանակ իրենց վատ զգային, որ նման չեն մյուսներին: Կուզենայի, որ բոլոր մանուկները իրար նման լինեին»: Նա նաև նկատեց, որ մանուկները «պարտավոր են մեծանալ», իսկ պետությունն էլ նրա համար է, որպեսզի միջոցներ ստեղծի, որպեսզի «ավելի բարեհոգի ու ավելի բարեհանդես մեծանան»:

Նմանատիպ նյութեր