211652_close_icon
views-count18073 դիտում article-date 23:08 31-07-2020

Երևանում թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի Mercedes-ը, պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 30-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Ժանետա Ջեյրանյանի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր Mercedes մակնիշի ավտոմեքենան կայանել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բակում և գողը կամ գողերը, օգտվելով դռան՝ բաց լինեու հանգամանքից, այնտեղից գողացել են դյուրակիր համակարգիչը, ինչի հետևանքով Ժ. Ջեյրանյանին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր