211652_close_icon
views-count1503 դիտում article-date 19:50 17-02-2021

Ավտոլվացման կետից գողություն էին արել՝ պատճառելով 1 միլիոն 500 հազար դրամի վնաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 10-ին Եղվարդի մի ավտոլվացման կետից էլեկտրական շարժիչներ էին գողացել՝ տուժողին պատճառելով մոտ 1 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։ Քաղաքացին ոստիկանություն չէր դիմել, փորձել էր ինքնուրույն գտել գողություն անողին. չէր հաջողվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն իրենք էին պարզել եղելությունն ու հայտնաբերել կասկածյալներին։

Բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ շարժիչները գողացել է Երևանի Միքայելյան փողոցի 25-ամյա մի բնակիչ՝ ընկերոջ հետ։
Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 2-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Նաիրիի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, նաև մյուս մասնակցի ինքնությունը. Քասախ գյուղի 31-ամյա բնակիչ էր, որը նախկինում ավտոլվացման կետում մոնտաժավորման ու սարքավորման աշխատանքներ էր կատարել։

Բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 15-ին նա նույնպես ներկացավ ոստիկանության Նաիրիի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Տուժողից ընդունվել է հաղորդում։

Գողոնը հայտնաբերվել է։
Կատարվում է քննություն։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր