211652_close_icon
views-count1647 դիտում article-date 15:42 31-07-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 30-ին, ժամը 17.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2109» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 03.00-ին, Երևանի Արցախի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 46-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 16.40-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում իրար են բախվել «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենա և մոտոցիկլ. 29-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 16.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Շրջանցիկ թունելի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 25-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 03.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 31-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-211200» և «Շևրոլե Լանսո» մակնիշի ավտոմեքենաներ. «Շևրոլե Լանսոյի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 54-ամյա և «Նիսանի» 26-ամյա ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր