211652_close_icon
views-count120845 դիտում article-date 12:40 31-07-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի վրա 6 հասցեի մոտ բախվել են Mercedes մակնիշի և BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով BMW-ի ուղեւորը քաղաքացիների եւ փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի և դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետեւանքով Mercedes-ը մասնակի հայտնվել է գազոնի մեջ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր