211652_close_icon
views-count2065 դիտում article-date 13:13 31-07-2020

Մուշավան թաղամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Հուլիսի 30-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի 3-րդ զանգվածի 11-րդ փողոցում այրվում է բուսածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշավան թաղամասի ամառանոցներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։58-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Նմանատիպ նյութեր