211652_close_icon
views-count22282 դիտում article-date 17:39 12-08-2016

Խոշոր հրդեհ Մուշավան թաղամասում. այրվել է 5 հա չոր խոտածածկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում կիսաքանդ շինություններ, ծառեր և չոր խատածածկ է վառվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է ժամանել նաև Ճգնաժամային կառավարման ազագային կենտրոնի օպերատիվ խումբը փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ : Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է և կանխվել տարածումը, քանի որ մոտակայքում բնակելի թաղամաս կա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այրվել է մոտ 5 հա չոր խոտածածկույթ, փայտե տնակ և ծառեր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր