45213 դիտում
17:40 30-07-2020
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում 83-ամյա տղամարդը, համագյուղացուն կասկածելով իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ, փորձել է նրան սպանել. հնչել է կրակոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 83-ամյա Ալբերտ Գ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի գյուղերից մեկի վարչական տարածքում Ալբերտ Գ.-ն իր մոտ պահվող ապօրինի երկփողանի 12 մմ տրամաչափի «Իժ-58» տեսակի ողորկափող հրացանից մոտ 2 մետր հեռավորությունից կրակել է համագյուղացի, 62-ամյա Գագիկ Մ.-ի ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցը Գագիկ Մ.-ին չի կպել, քանի որ այդ ժամանակ վերջինս կռացել է ու Ալբերտ Գ.-ն փորձել է երկրորդ անգամ կրակել Գագիկ Մ.-ի՝ արդեն դեմքի ուղղությամբ, սակայն ձգանը քաշելուց հետո կրակոց տեղի չի ունեցել ու այդ ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գագիկ Մ.-ն Ալբերտ Գ.-ի ձեռքից խլել է հրացանը և այն շպրտել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի, ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանուկյանի գլխավորությամբ:
Ոստիկանները կարողացել են հայտնաբերել Ալբերտ Գ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մարտուու բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրացանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Գ.-ն Գագիկ Մ.-ին կասկածել է իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ և հայտնել է, որ այդ ամենը կատարել է խանդի հողի վրա:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3224 դիտում
16:32 19-06-2015
Երեւանում 49-ամյա Արան, կնոջը կասկածելով դավաճանության մեջ, փորձել է 5-րդ հարկից նրան ցած նետել
2040 դիտում
13:51 12-02-2014
Կնոջը կասկածելով դավաճանության մեջ՝ աներորդու հետ փորձել է վրեժխնդիր լինել նրա սիրեկանից