3221 դիտում
16:32 19-06-2015
Երեւանում 49-ամյա Արան, կնոջը կասկածելով դավաճանության մեջ, փորձել է 5-րդ հարկից նրան ցած նետել
49-ամյա Արա Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, շուրջ 10 տարի հաշվառված լինելով Ավանի հոգեբուժական կլինիկայում, իր կնոջը՝ Ռուզաննա Շուշանյանին կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, իրենց բնակարանում վերոհիշյալ թեմայի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, 5-րդ հարկից ցած նետելու նպատակով, անակնկալ հարձակվել է նրա վրա, բռնել ոտքերից, բարձրացրել վեր և սպանության դիտավորությամբ հրել է խոհանոցի բաց պատուհանից դուրս, սակայն իր կամքից անկախ, այն է՝ կնոջ ակտիվ դիմադրության արդյունքում հանցագործությունը ավարտին չի հասցրել և վերջինիս հաջողվել է ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2040 դիտում
13:51 12-02-2014
Կնոջը կասկածելով դավաճանության մեջ՝ աներորդու հետ փորձել է վրեժխնդիր լինել նրա սիրեկանից
4009 դիտում
14:15 01-06-2016
Հայկը, կնոջը կասկածելով դավաճանության մեջ, տան ննջասենյակում ինչպես է փորձել հաշվեհարդար տեսնել նրա ընկերոջից