2574 դիտում
19:13 28-07-2020
Արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման, խնջույքների կազմակերպման և անցկացման արգելքի անտեսման դեպքեր․ ՍԱՏՄ
Աշխատանքային նոր շաբաթը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները սկսել են կրկնայցերով և լայնածավալ դիտարկումներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպությունները: Մայրաքաղաքի այս համայնքում ՀՀ պարետի որոշումները պահպանվել են ամենայն պատասխանատվությամբ. բոլոր այն խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում, ուր վերահսկողական այցեր են կատարել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել:
ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, թերացումներ և կոպիտ խախտումներ արձանագրել են: Դրանք առնչվել են թե՛ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե՛ խնջույքների կազմակերպման և անցկացման արգելքի անտեսմանը, և թե՛ անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին:
Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որին կհետևեն պատժամիջոցները՝ կասեցումների և վարչական տուգանքների տեսքով:
ՍԱՏՄ-ն շարունակելու է Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված հետևողական վերահսկողությունը հանրապետության սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում:
Նմանատիպ նյութեր
1631 դիտում
14:25 24-03-2021
Հացի արտադրությունում շտկել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները. կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ
1733 դիտում
12:25 06-09-2021
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ․ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
Այս բաժնից
2476 դիտում
11:59 22-01-2025
Ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման ու հարկման. ՊԵԿ-ը մանրամասնում է