Բյուլբուլ-օղլուն Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիներին կոչ է արել հետևել ՌԴ օրենքներին
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլ-օղլուն հայրենակիցներին կոչ է արել հետևել ՌԴ օրենքներին ու կանոնակարգերին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Դուք ապրում եք Ռուսաստանում, ձեզանից շատերն այս մեծ երկրի քաղաքացի են: Ես խնդրում եմ ձեզ հետևել այստեղ գործող օրենքներին ու կանոնակարգերին: Մեր պայքարը պետք է իրականացվի բացառապես իրավական շրջանակներում»,-ասված է դեսպանի ուղերձում։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի երեկոյան Մոսկվայի Պերերվա և Պերերվինսկի փողոցների խաչմերուկում հայերի ու արդբեջանցիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի 13 մասնակից է ձերբակալվել։