211652_close_icon
views-count30376 դիտում article-date 15:21 04-02-2021

Ալիևն ադրբեջանցիներին կոչ է արել առայժմ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է երկրի քաղաքացիներին` կոչ անելով դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը: Այս մասին գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/02/04/aliev/3514670]Tert.am[/url]-ը՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին։ «Ցավոք, պատերազմից հետո և վերջին օրերին այնտեղ տեղի են ունենում դժբախտ պատահարներ: Ես ուզում եմ դիմել Ադրբեջանի քաղաքացիներին, խնդրում եմ նրանց առանց թույլտվության չայցելել այնտեղ, քանի որ դա վտանգավոր է»,- ասել է Ալիևը Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ հանդիպման ժամանակ: Ալիևը նաև կոչ է արել հսկիչ-անցագրային կետերի աշխատակիցներին ուժեղացնել հսկողությունը դիտակետերում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր