Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից․ Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Երևանին և Բաքվին կոչ է արել ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից: Այս մասին նա ուրբաթ օրը գրել է «Вконтакте» սոցիալական ցանցում:
«Դիտարկեցինք մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունների վերսկսման հարցը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված խնդիրները, քննարկեցինք Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հաշվի առնելով այս հանրապետությունների սահմանին շարունակվող սրումը: Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է tass.ru-ն: