211652_close_icon
views-count4114 դիտում article-date 14:41 24-07-2020

Հռոմի պապը Նարեկացուն շնորհում է «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս, իսկ մեր «նեոլուսավորիչ» իշխանությունը համարում է, որ նա չպետք է ներառվի «Հայ գրականության» մեջ. Վլ. Մարտիրոսյան

Մտածենք է՛լի, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհում է «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս, այսինքն` Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար, միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա, հայ գրականության վերածննդի հիմնադիր Սուրբ Գրիգոր Նարեկացուն արժևորում և կարևորում են ամենագերադրական աստիճանակարգությամբ, իսկ մեր «մտքի տիտան նեոլուսավորիչ» իշխանությունները համարում են, որ այն, չգիտես ինչու, չպետք է ներառված լինի հայ գրականության առարկայական ցանկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը: «Ավելին` գրականությունը չպետք է լինի «Հայ գրականություն», եկեղեցու պատմությունը չպետք է լինի «Հայ եկեղեցու պատմություն» և այսպես շարունակ: Անգրագիտության դիկտատը մեր երկրում ահագնացող մասշտաբների է հասնում: Դա արվում է գիտակցված, թե անգիտակից հպատակմամբ` ի հեճուկս դիկտատի հաստատման շահառուների, կդժվարանամ ասել: Սակայն այն տենդենցը, որով երկրի իշխանությունները լծվել են, նույնիսկ իրենց կողմից վերջնականապես չգիտակցված շատ նուրբ և հիմնարար արժեքների և երևույթների ստորադասման և չարժևորման գործընթացին, այլևս դառնում է ոչ թե վտանգավոր, այլ կործանարար: Եթե նկատել եք «հայ մարդ» ընկալում իրենց ո’չ բառակազմի և ո՛չ էլ լեզվամտածողության մեջ չկա, և դրա փոխարեն կա միայն ՀՀ քաղաքացի ընկալումը: Շուտով «հայ մարդ» ընկալումից կփորձեն վերացնել նաև «հային»՝ թողնելով միայն «մարդուն»: Մեկ առիթով նշել եմ, որ «Մենք աշխարհին հետաքրքիր չենք Ֆրենսիս Ֆուկույամա ցիտելով (ինչը վատ չէ): Մենք հետաքրքիր ենք աշխարհին Նարեկացու իմացությամբ, ընկալմամբ և ներկայացմամբ»: Չէի պատկերացնի, որ որոշ ժամանակ առաջ արտահայտած այս միտքը նորից այսօր արդեն ցավով կհիշեմ: P.S. Բոլոր արատների հիմքում տգիտությունն է»,-գրել է Վլադիմիր Մարտիրոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր