Գրիգոր Նարեկացուն վարդապետի կոչում շնորհվեց
Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գրիգոր Նարեկացուն վարդապետի կոչում շնորհվեց:
Նարեկացին, այդպիսով, դարձավ Կաթողիկե եկեղեցու հռչակած 36-րդ վարդապետը: Նման կոչում է շնորհվում այն սրբերին, որոնք մեծ ներդրում են ունեցել աստվածաբանության մեջ եւ ժողովրդի հոգևոր կյանքում: