211652_close_icon
views-count3456 դիտում article-date 19:33 25-11-2018

Բիթքոինի փոխարժեքը շեշտակի անկում է գրանցել

Բիթքոինի փոխարժեքը 2017թ. սեպտեմբերից առաջին անգամ կազմել է 4 հազ. դոլարից ցածր: Վերջին 24 ժամում բիթքոինը արժեքը նվազել է 13,49%-ով և այժմ կազմում է 3758 դոլար: Բազմաթիվ այլ այլընտրանքային կիպտովալյուտաներ, մասնավորապես՝ էֆիրն ու լայթքոինը նույնպես էժանացել են վերջին օրերին: Էֆիրի արժեքը նվազել է 13,71%-ով, իսկ լայթքոինի արժեքը՝ 11,5%-ով: Նշենք, որ նոյեմբերի 15-ին բիթքոինի արժեքը 2017թ. հոկտեմբերից առաջին անգամ իջել էր 5 հազ. դոլարի սահմանագծից: 2017թ. դեկտեմբերին բիթքոինի փոխարժեքը կտրուկ աճեց և անցավ 20 հազ. դոլարից: Սակայն այս ցուցանիշին հասնելուց հետո այն սկսեց իջնել:

Նմանատիպ նյութեր