Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատեցին առևտրային համաձայնագիր կնքելու իրենց մտադրությունը, որը բավարարում է երկու երկրների շահերը: Գրում է [url=https://ria.ru/20200721/1574660725.html]ria.ru[/url]-ն։
Երեքշաբթի Պոմպեոն գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Վարչապետ Ջոնսոնն այսօր ընդունել է պետքարտուղարին Դաունինգ սթրիթում: Նա ողջունել է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սերտ գործընկերությունը:
Վարչապետն ու պետքարտուղարը արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ իրավիճակը Հոնկոնգում, Իրանում և Մերձավոր Արևելքի կարգավորման գործընթացում:
Բրիտանիայի վարչապետը մարտի 17-ից հետո առաջին անգամ ֆիզիկապես մասնակցել է կառավարության նիստին։