Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում այսօր՝ ապրիլի 12-ին, ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնին և ՌԴ արտաքին գործերի նախարար Լովրովին»,- նշել է Պեսկովը:
Նշենք, որ Թիլերսոնը հանդիպում է ունեցել նաև Սերգեյ Լավրովի հետ, որը տևել է 5 ժամ: