Մահացել է օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն» ՏԵՍԱՆՅՈՒԹ, Newmedia.am
[url=https://newmedia.am/am]Newmedia.am[/url]-ի աղբյուրները հայտնում են, որ երկարատև հիվանդությունից հետո` 57 տարեկանում մահացել է օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն»:
Ռաֆիկ Ամոյանը հայտնի «Ճակոյի» հարազատ եղբայրն էր:
Ամոյանը Մոսկվայի կենտրոնում սպանված, նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաազդեցիկ հանցագործ, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի բարեկամն է։
Մամուլում շրջանառավող լուրերի համաձայն Ռաֆիկ Ամոյանը ՀՀ էր վերադարձել 2015թ-ին` առողջական խնդիրների պատճառով, և անհրաժեշտ բուժօգնություն էր ստանում Երևանի հայտնի կլինիկաներից մեկում:
Մանրամասները՝ [url=https://newmedia.am/am]Newmedia.am[/url]-ում