211652_close_icon
views-count393804 դիտում article-date 14:26 25-07-2020

Երևանում վերջին հրաժեշտը տվեցին «օրենքով գող» «Եզդի Ռաֆոյին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, Երևանում վերջին հրաժեշտը տվեցին քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանին՝ Եզդի Ռաֆոյին։ Վերջինս քրեական հայտնի հեղինակություն «Ճակոյի» հարազատ եղբայրն էր։ Հուղարկավորությունը տեղի ունեցավ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Զեյթունի գերեզմանատանը, և նրա աճյունը հողին հանձնեցին «Ճակոյի» գերեզմանի կողքին։ Հուղարկավորությանը ներկա էին մեծ թվով անձինք, իսկ շատերը, ովքեր՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, չէին կարողացել այցելել, իրենց ցավակցությունն էին փոխանցել ընտանիքի անդամներին։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/21/1160385/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, որ երկարատև հիվանդությունից հետո` 57 տարեկանում մահացել էր օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն»: Ռաֆիկ Ամոյանը հայտնի «Ճակոյի» հարազատ եղբայրն էր: Ամոյանը Մոսկվայի կենտրոնում սպանված, նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաազդեցիկ հանցագործ, «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի բարեկամն էր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր