«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 7-րդ անգամ դարձավ Պրիմերայի լավագույն ռմբարկու՝ 2019/20 մրցաշրջանում խփելով 25 գնդակ:
Դրա շնորհիվ արգենտինացին շրջանցեց Տելմո Սարայի ռեկորդը, որը 6 անգամ էր նվաճել Պիչիչիի տիտղոսը՝ Լա Լիգայի լավագույն ռմբարկուի համար:
Բացի այդ, Մեսին մեկ այլ ռեկորդ էլ սահմանեց. նա մրցաշրջանում 21 գոլային փոխանցում է կատարել՝ գերազանցելով Չավիի ռեկորդը, որն ուներ 20 արդյունավետ փոխանցում մեկ մրցաշրջանում: