Խորխե Վալդանո. Մեսին ապացուցեց, որ առանց Չավիի ու Ինյեստայի էլ է աշխարհում լավագույն խաղացողը
Արգենտինայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խորխե Վալդանոն իր կարծիքն է հայտնել այս մրցաշրջանում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ցուցադրած խաղի վերաբերյալ:
«Աշխարհում լավագույնը լինելու համար Մեսիին անհրաժեշտ է ֆիզիկապես լավ զգալ և գնդակով լինել: 2014թ. աշխարհի առաջնությունը առաջինը Մեսիի մոտ բացակայում էր, բայց միևնույն է, նա բոլորի համար վտանգավոր էր:
Վերջին տարիներին շատ հաճախ էին հարց տալիս, ինչ է լինելու Մեսիի վիճակն առանց Չավիի և Ինյեստայի: Այս տարին նա բոլորին ապացուցեց, որ առանց նրանց էլ է շարունակում աշխարհում լավագույնը լինել: