211652_close_icon
views-count44174 դիտում article-date 17:03 20-07-2020

Իմ կողմից ոչ մի անօրինական գործողություններ չեն կատարվել. կառուցվող շինությունն էլ օրինական է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հուլիսի 20-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է դիմել Դավիթ Խաչատրյանը, ով հայտնեց, որ իր կողմից Հարավ Արևմտյան Բ2 թաղամասում կառուցվող շինությունը օրինական է, իր կողմից ոչ մի անօրինական գործողություններ տեղի չեն ունեցել, ինչի վկայությունն է բոլոր փաստաթղթերը, որոնք անցել են օրինական ճանապարհով, և իր մտահոգությունը հայտնեց, թե ինչու են իր կողմից կառուցվող շինության հարևանությամբ գտնվող մարդիկ անհարկի վարկաբեկում իրեն. «Իմ բոլոր գործողությունները գտնվում են օրինական դաշտում, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, առաջնորդվել եմ ու առաջնորդվելու եմ բացառապես օրենոքվ, և ես ոչ թե տուն քանդող եմ, այլ տուն եմ կառուցում»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Դ. Խաչատրյանի խոսքը. Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/16/1159928/]հայտնել [/url]էինք, որ արդեն քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի մի քանի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Երևանի քաղաքապետարանի ու Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաների քար անտարբերության պատճառով իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասել էին. «2017 թվականին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի թույլտվությամբ ինչ-որ Դ. Խաչատրյանի թույլտվություն է տրվել, որպեսզի Անդրանիկ 123/8 հասցեում կառուցվի հասարակական նշանակության օբյեկտ։ Սակայն, չգիտես ինչու, հաշվի չէին առել ոչ մի անվտանգության կանոններ։ Նշված հատվածով անցնում է գազատար խողովակ, բարձրավոլտ հոսանք, խմելու ջուր ու Հայաստանի ու միջազգային օրենքներով՝ ցանկացած շինություն կառուցելուց առաջ, առաջին հերթին, պետք է պահպանվեն անվտանգության կանոնները, մինչդեռ այս դեպքում ոչ միայն չեն պահպանվել անվտանգության կանոնները, այլև բառի բուն իմաստով «պայթող ռումբ են դրել»։ Ֆունդամենտը փորելու ժամանակ տեղի էր ունեցել անգամ հրդեհ, էլեկտրաէներգիայի անջատումներ, քանի որ վնասվել էին էլեկտրալարերը, ու դրանից հետո մտածեցինք, որ թույլտվություն տվողը հետևություններ կանի, սակայն պարզվեց, որ դա նրանց չի հետաքրքրում։ Նշված տարածքը, երբ նախկին քաղաքապետը տվել է Դ. Խաչատրյանին, ապա գոնե մի լավ ուսումնասիրեին, տեսնեին, որ թուլտվությունը տալիս են նաև հսկայական գազախողովակի մոտ, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ն կտրուկ արգելել է, որպեսզի նշված վայրում անգամ փորման աշխատանքներ կատարվեն և այդ մասին կան գրություններ։ Քիչ առաջ նշված վայր էին ժամանել Երևանի ԳԳՄ-ի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայացուցիչները, ովքեր հայտնեցին, որ իրենք նախկինում շինարարությունն արգելելու համար գրություններ են ուղարկել պատկան մարմիններին և հիմա նույնպես պատրաստվում են դիմել, որպեսզի կասեցվի կառուցումը»։ Մի քանի քաղաքացիներ էլ նշել էին, որ երբ նշված թաղամասում արտակարգ դեպքեր էին տեղի ունեցել, այդ թվում՝ հրդեհ, հրշեջ-փրկարարների հսկայական տեխնիկան ու ավտոմեքենաները չէին կարողացել նշված վայրով անցնել, քանի որ անգամ ճանապարհն էր զավթվել կառուցապատողի կողմից. «Աղբատար մեքենան էլ, երբ գալիս է, բնակիչներս ցելոֆաններով ենք աղբը մոտեցնում մեքենային, քանի որ այն նույնպես չի կարողանում անցնել այդ հատվածով»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր