15067 դիտում
21:46 30-06-2021
Բնակիչներն ասում էին. «Քաղաքապետը 3 տարի անտեսեց մեր պայքարը ու հիմա նրա թույլտվությամբ խաղահրապարակի հարևանությամբ հերթական քարե շինությունն է կառուցվելու. Ս՞ա է ձեր ապագան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Սախարովի 12 հասցեում նոր կառուցվող շենքի հարակից շենքերի բնակիչները նախազգուշական ակցիա են իրականացրել, պահանջելով, որպեսզի քաղաքապետ Հայկ Մարությանի շինթույլտվության մասին որոշումը չեղյալ հայտարարվի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «3 տարի պայքարել ենք՝ 3 տարի ոչ մի արդյունք: Չգիտես ինչու, 3 տարի հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շենք կառուցելու համար թույլտվություն է տվել ու հիմա Սախարովի 12 հասցեում կառուցվող այդ շենքը շահագործման հանձնելուց հետո ահագին անհարմարություններ են լինելու հարևան շենքի բնակիչներիս համար:
Օրեր առաջ այդ հարցով դիմեցինք այստեղ այցելած կենտրոն թաղապետարանի աշխատակիցներից մեկին: Նա ոչ ավել, ոչ պակաս ասաց՝ ուզում եք 100 հոգով բողոքեք, ուզում եք՝ 1000: Քաղաքապետը դաբռոն տվել ա ու շենքը կառուցելու են, դատարան էլ դիմեք՝ օգուտ չկա: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչի՞ 3 տարի մեզ բոլորիս մատների վրա քաղաքապետը խաղացրեց, պատասխանն ապշեցուցիչ էր՝ դերասան ա եղել, հլը դերի միջից դուրս չի եկել,- ասում էր տարեց կինը:
Հիմա ուզում ենք, որպեսզի ցուցաբերեն սրտացավ մոտեցում ու էդ շինության թույտվությունը չեղարկվի քաղաքապետի կողմից:
Պատկերացնում ենք ՝ խաղահրապարակին կպած կառուցվելու է այդ շենքը, հետաքրքրիր է, որտե՞ղ են կայանելու այդ շենքում մնացողների ու նրանց այցելած մարդկանց տրանսպորտային միջոցները:
Առանց այն էլ նեղլիկ այդ փողոցում, երբ արտակարգ դեպք լինի, ո՞նց են հրշեջ մեքենաներն ու շտապօգնության բրիգադներն աշխատելու, ինչպե՞ս են էվակուացնելու մարդկանց:
Քաղաքապետը, որ էդ թույլտվությունը ստրագրել է, արդյո՞ք հաշվի առել է այդ ամենը, իսկ եթե նա գոնե մեկ անգամ բարեհաճեր ու գար էստեղ, սեփական աչքով տեսներ, վստահ ենք՝ ոչ միայն թույտվություն չէր տա, այլև բակի երեխաների համար եղած խաղահրապարակը կմեծացնեին, ծառեր կտնկվեին ու էս մի քանի շենքերի բակերում սիրուն հանգստի գոտի կգործեր, բայց միայն Երևանը չսիրող պաշտոնյան նման մոտեցում կցուցաբերեր:
Քանի օր է, զանգվածային լրատվամիջոցներով տեսնում ենք, թե ինչպես են քաղաքապետի կարգադրությամբ Երևանի տարբեր վարչական շրջաններում հողին հավասարեցվում ապօրինի կառուցվող շինությունները, պատճառաբանելով, թե այդ ամենն արվում է երևանցիների ցանկությամբ: Ինչ է, ասյտեղ երևանցիներ չե՞ն, ասենք ավելին՝ բնիկ երևանցիներ են:
Ու հիմա հուսով ենք, որ մեր ձայնը տեղ կհասնի:
Հակառակ դեպքում՝ սին ու դատարկ խոսքեր կլինի ձեր ասած՝ «Ապագա կա» լոզունգը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)