1083 դիտում
14:03 27-11-2014
Մայրաքաղաքում հերթական ապօրինի շինությունն է ապամոնտաժվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների և կառույցների հայտնաբերման և դրանց ապամոնտաժման աշխատանքները: Հերթական ապօրինի կառույցն ապամոնտաժվել է մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.17 հասցեում, որտեղ, առանց համապատասխան թույլտվության, շենքին կից ինքնակամ կցակառույց էր կառուցվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցների արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին ինքնակամ կառույցն ամբողջությամբ ապամոնտաժվել է:
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
12:48 04-12-2014
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում հերթական ապօրինի 6 շինությունն է ապամոնտաժվել
2075 դիտում
16:46 01-07-2016
ՀՀ ՄԻՊ-ի միջնորդությամբ շենքերի բակում ապօրինի կառուցված շինությունն ապամոնտաժվել է
1071 դիտում
15:27 14-05-2015
Մայրաքաղաքում ապամոնտաժվել է հերթական խոշորածավալ ապօրինի շինությունը
Այս բաժնից
688 դիտում
11:50 19-09-2024
Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. Շահրամանյան