211652_close_icon
views-count7166 դիտում article-date 09:44 19-07-2020

Հրադադարի որևէ խախտում այլևս չպետք է հանդուրժենք. Եվրախորհրդարանի փոխնախագահն Ադրբեջանին կրակը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչ է արել

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Ադրբեջանին կրկին կոչ է արել դադարեցնելն կրակն ու վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում անցկացվող բանակցային գործընթացին: «Հրադադարի որևէ խախտում չպետք է այլևս հանդուրժենք: Անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում: Նոր սերունդներն ատելության ու թշնամու հռետորաբանության մթնոլորտում չպետք է մեծանան»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կաստալդոն: Եվրախորհրդարանի փոխնախագահն օրեր առաջ՝ հուլիսի 17-ին, թվիթերյան մեկ այլ գրառմամբ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ, շեշտել ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մոնիթորինգի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունն ու միացել Մինսկի խմբի նախագահների՝ հրահրող քայլերից զերծ մնալու վերաբերյալ հնչեցված կոչին:

Նմանատիպ նյութեր