2273 դիտում
09:01 29-07-2021
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտավորությունները և վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասված է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով բռնության վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։
Սահմանին պահպանվող լարվածությունը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թույլ կտա լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանի բնակիչներին թույլ կտա միասին խաղաղ ապրել»,- ասված է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարության մեջ։
Բացի այդ, Փրայսը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո բանակցություններին:
«ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր
2246 դիտում
21:45 12-01-2022
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ քաղաքական երկխոսությանը
Այս բաժնից
916 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
847 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
985 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին