211652_close_icon
views-count2953 դիտում article-date 23:56 18-07-2020

Արաբկիրում ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը բարվոք պատկեր է արձանագրել

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցերն անցկացրել է Արաբկիրում։ Երեւանի այս վարչական շրջանում տասնյակ անակնկալ դիտարկումները չնչին խախտումներ են արձանագրել, որոնց մի մասը` տեղում վերացման ենթակա։ Համաժամանակյա դիտարկումներ են անցկացվել, մասնավորապես, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում։ Ստուգայցերի մի մասի հիմքում եղել են քաղաքացիներից թեժ գծով ստացված ահազանգերը։ Այսուհանդերձ, տեսչական մարմնի մասնագիտական խմբերը փաստում են` խախտումները զգալիորեն նվազել են, որոշ տնտեսավարողների մոտ` անգամ բացառվել։ Զուգահեռ տարվել են նաեւ կասեցման աշխատանքներ` առավելապես մարզերում ու հիմնականում մանրածախ առեւտրով զբաղվող անհատ ձեռներեցների մոտ։ ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր եւ ողջ երկրում։ Տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը. քանի դեռ կորոնավիրուսը նահանջի հեռանկար չի ցուցաբերում, ԱԱՏՄ-ն շարունակելու է ուժեղացված հսկողությունը:

Նմանատիպ նյութեր