211652_close_icon
views-count120866 դիտում article-date 15:43 20-10-2020

Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց թաղամասի անվտանգությունը կախված է առաջնագծից. իրականացրեցին դրամահավաք՝ «Հաղթանակից՝ հաղթանակի համար». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտվանից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ) սկսվել է դրամահավաք, որի նշանաբանն է՝ «Համահայկական հիմնադրամին՝ Հաղթանակից՝ հաղթանակի համար»։ Նպատակը՝ Հաղթանակ թաղամասի բնակիչների կողմից հերթական անգամ իրենց զորակցությունը հայտնել Արցախին ու հայ զինվորին։ Դրամահավաքը տեղի է ունենալու մինչև գիշերը, ժամը 22։00-ն, և հավաքված ողջ գումարը փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ ակցիան չսկսված՝ արդեն թաղամասի գլխավոր փողոցներից մեկը դարձել էր մարդաշատ։ Ահել ու ջահել, մեր ու մանուկ, այցելում և գումարը լցնում էին հանգանակության համար տեղադրված արկղերում. «Մենք էլ այս կերպ ենք այս պահին ուզում կանգնենք մեր զինվորի կողքին, զինվոր, ում շնորհիվ հիմա մենք էստեղ հանգիստ նստած ենք, բաց եթե անհրաժեշտություն լինի, մենք էլ կմիանանք նրանց, չէ՞ որ թիկունքի ամրությունը կախված է առաջնագծից, ու հիմա մեր պարտքն ենք համարում այս ձևով սատար կանգնենք մեր առյուծ ու արծիվ տղերքին։ Վայրկյան առաջ ցանկանում ենք՝ սահմանում դադարեն կրակոցները, դա մենք ենք ուզում, իսկ մեր ոխերիմ թշնամին ունակ չէ դրան ու դա է պատճառը, որ մեր զինվորները սեպտեմբերի 27-ից արժանի հակահարված են տալիս թուրք-ադրբեջանական, ապա նրանց միացած միջազգային վարձկան ահաբեկիչներին։ Մենք հաղթելու ենք, վստահ ենք, հաղթել ենք 90-ականներին, հաղթել են 2016-ի ապրիլյանին, հաղթել ենք այս տարվա տավուշյան մարտերում, ու հիմա էլ ենք հաղթելու, ու այդ հաղթանակի հիմնական կերտողը մեր զինվորներն ու նրանց հրամանատարներն են, հետո արդեն՝ միացած կամավորականը, աշխարհազորայինը, կանայք, բժիշկները։ Մի խոսքով՝ լրիվ կարող ենք տեղավորվել Մեծն Չարենցի հայտնի խոսքերում՝ «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», ու չարենցյան հայտնի այդ խոսքրեվ էլ միշտ առաջնորդվել ենք մենք՝ 4-րդ գյուղի բնակիչներս, նույնիսկ Սովետի տարիներին»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր