211652_close_icon
views-count2778 դիտում article-date 22:02 16-07-2020

Ժոան Լապորտա. Չավիի տեղը ես այս ղեկավարության օրոք «Բարսա» չէի գնա

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է այն լուրերը, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Չավին: «Եթե ես լինեի Չավիի տեղը, երբեք չէի գնա «Բարսա»՝ այս ղեկավարության օրոք», ասել է Լապորտան: Օրերս Չավին «Ալ-Սադի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թվականը: Ընդ որում, պայմանագրում կա կետ, որը նրան թույլ կտա հեռանալ «Բարսելոնա»:

Նմանատիպ նյութեր