211652_close_icon
views-count22846 դիտում article-date 22:18 16-07-2020

Արմավիրի մարզում բախվել են Ford Transit-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 16-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Արծրուն Շահնազարյանի վարած Ford Transit մակնիշի և Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Ադամյանի վարած ԱՏՄ մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավար Տ․ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթպահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր