211652_close_icon
views-count17863 դիտում article-date 19:32 15-07-2020

Շիրակի մարզի ոստիկանապետի հանձնարարականով՝ մարզի ոստիկանները շարունակում են քաղաքացիներին բաժանել պաշտպանիչ դիմակներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սասուն Աբաղյանի հանձարարությամբ՝ Շիրակի մարզում ոստիկանները շարունակում են քաղաքացիներին իրազեկել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումների մասին, այդ թվում՝ հետևում, որ քաղաքացիները պահպանեն արտակարգ դրության պահաջները։ Այն է՝ պարտադիր կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր, հուլիսի 15-ին Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մի քանի ժամ Արթիկ քաղաքում քաղաքացիներին իրազեկում էին այդ ամենի մասին և բաժանում պաշտպանիչ դիմակներ։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր