211652_close_icon
views-count2033 դիտում article-date 12:40 15-07-2020

Թաքնվելով ժողովրդի թիկունքում... ադրբեջանական զինտեխնիկան կրկին բնակավայրերում է տեղակայված

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Կրկին ադրբեջանական զինտեխնիկան բնակավայրերում է տեղակայված»: Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն էլ նշել է. «Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում, տեղից կրակ բացել՝ կենդանի վահան դարձնելով իր բնակավայրերն ու քաղաքացիներին։ Սա նոր մոտեցում չէ, ավելին՝ մի քանի դեպքեր են եղել, երբ այդ կրակակետերը լռեցնելուն ուղղված գործողություններից հետո, երբ վերոնշյալ բնակավայրում հասարակական նշանակության շինություն է տուժել, տեղի բնակիչները միջադեպի մեջ ոչ թե մեզ էին դատապարտում, այլ իրենց ռազմական հրամանատարությանը։ Սրա մասին տեղյակ են նաև այն միջազգային կառույցները, որոնք միջնորդական, հումանիտար կամ մեկ այլ ձևով առնչվում են Հայաստանին, Արցախին կամ Ադրբեջանին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր