211652_close_icon
views-count16702 դիտում article-date 09:55 03-06-2017

Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած. Դոն Պիպոն՝ մահափորձի մասին․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երեկ հարցազրույց է տվել ու անդրադարձել իր սպանության փորձի մանրամասներին: Դոն Պիպոն նշել է, որ առայժմ ոչ մի կասկած չունի, թե ով կարող էր դա անել: «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ և շատ լուրջ ճանապարհ եմ անցել, և, կարծում եմ, էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր